Սա պատմություն է փրկվածների մասին:
Նաեւ պատմություն այն արտասովոր մարդկանց, որոնց շնորհիվ, իսպառ ոչնչացումից փրկվեցին քրիստոնյա ժողովուրդների բեկորներ։ Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը:
Ամերիկացի գրող-ցեղասպանագետը, այլ անկախ հետազոտողներ, բացահայտում են 20-րդ դարասկզբին, Օսմանյան կայսրությունում (ներկայիս Թուրքիայում) իրականացված ցեղասպանությունների եւ ամերիկացի մարդասերների կողմից կազմակերպված օգնության մանրամասները:
Ֆիլմը նվիրվում է ազգերի փրկության գործի նվիրյալների հիշատակին՝ վերապրած, երախտագետ ժողովուրդների կողմից։
Արտադրությունը՝ 2022 թ. © Ման Փիքչերս Փրոդաքշըն, Հայաստան:
Աջակցությամբ՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի:
Ժանրը՝ Վավերագրական դրամա։
Տեւողությունը՝ 68 րոպե։
Թույլատրելի տարիքը՝ 12 եւ ավելին
Ֆորմատը՝ 4K։
Գույնը՝ գունավոր։
Ձայնը՝ ստերեո։
Բնօրինակի լեզուն՝ անգլերեն, թարգմանված՝ հայերեն։
Նկարահանման վայրերն են՝ ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Հունաստան, Լիբանան, Իրան, Հայաստան։
Արտադրության ընդհանուր տեւողությունը՝ 14 ամիս:
Ֆիլմի ստեղծագործական կազմը՝
Ֆիլմը պատմող՝ Փոլ Լեւին (ԱՄՆ, Գերմանիա)
Սցենարի հեղինակ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ)
Բեմադրող ռեժիսոր՝ Արա Մնացականյան (ԱՄՆ, Հայաստան)
Կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան (ԱՄՆ)
Բեմադրող օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան (Հայաստան)
Օպերատոր՝ Սամվել Բաբասյան (Հայաստան)
Մոնտաժոր՝ Տիգրան Բաղինյան (Հայաստան)
Ասոցիացված պրոդյուսեր՝ Լուիզա Շարամատյան (ԱՄՆ)
Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր՝
Մանվել Սարիբեկյան (Հայաստան)