«ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ» ՓՐՈԴԱՔՇԸՆԻ ՄԱՍԻՆ

Հիմնադրման տարեթիվը՝ 2007 թ.։

Հիմնադիր տնօրեն՝ Մանվել Սարիբեկյան, ՀՀ քաղաքացի։

Հասցե՝ ՀՀ, Երեւան 0014, Ադոնցի 5, #5։

Հեռախոս՝ +374 91 01 22 10։

Էլփոստ՝ manfilmstudio@yahoo.com, info@manpictures.am 

Պաշտոնական կայք՝ manpictures.am

Գործունեության տեսակը

  • Կինո-հեռուստատեսային ֆիլմերի արտադրություն։
  • Հեռուստահաղորդումների, երաժշտական տեսահոլովակների, գովազդային հոլովակների պատրաստում։
  • Արտադրության կազմակերպում։
  • Նկարահանման սարքավորումների եւ տրանսպորտի ծառայության մատուցում։
  • Ցուցահանդեսների, սիմպոզիումների եւ համերգների կազմակերպում եւ այլ միջոցառումների իրականացում, կազմակերպում։
  • Նկարահանման տեխնիկայի վարձույթ։
  • Տեխնիկական եւ տրանսպորտային միջոցների ծառայությունների մատուցում։
  • Ստեղծագործական, ադմինիստրատիվ եւ տեխնիկական մասնագետների ընտրության խորհրդատվութուն, առաջարկներ:
  • Արտադրական եւ հետարտադրական աշխատանքների կազմակերպում, խորհրդատվական ծառայությունների մատուցում:

Հեղինակային կինոնախագծեր

  1. «Ի սփյուռս աշխարհի» («Աշխարհը եւ մենք») հայկական համայնքները ներկայացնող վավերագրական ֆիլմաշար, 2007 թ.։

    — «Փրկության եւ արարման եզր» (Ֆրանսիայի հայկական համանք), վավերագրական լիամետրաժ ֆիլմ:

  1. «Սփյուռքահայ մտավորականները», վավերագրական ֆիլմաշար, 2008 թ.:
    — «Ճակատագիր եւ արվեստ», վավերագրական կարճամետրաժ ֆիլմ (Թորոս Ռաստքելենյան, քանդակագործ, Ֆրանսիա), 2009 թ.։
    — «Եվ անգամ մահվանից հետո», վավերագրական կարճամետրաժ ֆիլմ (Ռուբեն Սեւակ), 2009 թ.։
    — «Ըմբոստ հայ մը», վավերագրական կարճամետրաժ ֆիլմ (Լեւոն Զավեն Սյուրմելյան), 2009 թ.։
  1. «Հայ ժողովրդի բարերարները», վավերագրական ֆիլմաշար, 2009 թ.։
  1. «Հիշատակի պատը» («Երախտագիտության քարտեզ») խաղարկային վավերագրական լիամետրաժ ֆիլմաշար, 2012 թ.։
  1. «Փրկության քարտեզ» խաղարկային վավերագրական լիամետրաժ ֆիլմ, 2012 թ.։
  1. «Ամերիկացի երախտավորները» խաղարկային վավերագրական լիամետրաժ ֆիլմ, 2017 թ.։
  1. «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական լիամետրաժ ֆիլմ, 2023 թ.։

Հեղինակային մշակութային այլ նախագծեր

  1. Քանդակի միջազգային սիմպոզիում, նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, 2012 թ.։
  2. Լուսանկարների միջազգային ցուցահանդես «Ցեղասպանությունը որպես հիշողություն. այն մասն է համայն մարդկության ժառանգության» (նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին), 2012 թ.։
  3. Համերգ-ակցիա ի հիշատակ բոլոր ցեղասպանությունների նահատակների.
    «Չկա ցեղասպանություն ինչ-որ մեկի դեմ, ցեղասպանությունը բոլորի դեմ է» (նվիրված Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին), 2001 թ.։ 

Ֆիլմագրություն

  1. «Ճակատագիր եւ արվեստ», վավերագրական կարճամետրաժ ֆիլմ (Թորոս Ռաստքելենյան, քանդակագործ, Ֆրանսիա), 34 րոպ., լեզուն՝ հայերեն, թարգմանությունը՝ ֆրանսերեն, 2009 թ., արտադրությունը՝ © «Ման Փիքչերս» Փրոդաքշըն, մասնակցությամբ՝ «Հայկ» կինոստուդիայի, Հայաստան, աջակցությամբ՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի: Ֆիլմը 2009 թ.-ից մինչ օրս ցուցադրվել է Հայաստանի հեռուստաալիքներով եւ ԱՄՆ «Հորիզոն» հեռուստակայանով։
  1. «Փրկության քարտեզ» խաղարկային, վավերագրական լիամետրաժ ֆիլմ, 2015թ., արտադրությունը՝ © «Ման Փիքչերս» Փրոդաքշըն, լեզուն՝ անգլերեն, աջակցությամբ՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի։ Ֆիլմը թարգմանված է 13 լեզուներով եւ մինչ օրս ցուցադրվել է 20 երկրների 44 քաղաքներում, գնացքներում եւ Հայաստանի Հանրային (Հ1) հեռուստաալիքով։
  1. «Լուսավորչության ճանապարհով», վավերագրական կարճամետրաժ ֆիլմ, 34 րոպ., լեզուն՝ հայերեն, 2016 թ., © Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվերով: Ցուցադրվել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական եկեղեցիներում եւ առցանց հարթակներում:
  1. «Ամերիկացի բարի սամարացիները» խաղարկային, վավերագրական լիամետրաժ ֆիլմ, 90 րոպ., արտադրությունը՝ © «Ման Փիքչերս» Փրոդաքշըն, 2022 թ., լեզուն՝ անգլերեն, թարգմանությունը՝ հայերեն, աջակցությամբ՝ Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի: